Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

«Գագիկ Ծառուկյանից ի՞նչ ընդդիմություն»

«Գագիկ Ծառուկյանից  ի՞նչ ընդդիմություն»
07.02.2014 | 01:30

Չնայած քառօրյայի մեկնարկին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողով էր եկել իր առաջիկա համագումարի շուրջ ինտրիգ ստեղծելու կարևոր «առաքելությամբ», այդուհանդերձ, ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի է լինելու։ Ինչպես տեղեկացանք, «այլընտրանքը» քաղաքական կուրսի չնչին փոփոխություն անգամ չի նախատեսում։ Լինելու է զուտ աշխատանքային համագումար, որտեղ ներկուսակցական, ինչպես նաև կադրերի փոխատեղման խնդիրներ կլուծվեն։
ԲՀԿ-ական մեր աղբյուրի պնդմամբ, իրենք ոչ մի կերպ չեն կարող ուղղությունը թեքել դեպի ընդդիմություն, քանի որ Գագիկ Ծառուկյանից ի՞նչ ընդդիմություն, բայց կառավարությանն անխնա կքննադատեն։ Ինչպե՞ս հասկանալ՝ երկրի ղեկավարի հետ Գագիկ Ծառուկյանը նստում-վեր է կենում, իսկ նրա կառավարությանը դե՞մ է գնում՝ հարցրինք։ «Դե, մենք էլ գիտենք, որ էս երկրում մի մարդ է հարցերը լուծում, բայց գործարար, բիզնեսի տեր մարդը հո ընդդիմություն չի՞ դառնա։ Մենք էլ չգիտենք, թե ինչ վիճակում ենք»,- ասաց իրենց կարգավիճակից «գլուխ չհանող» ԲՀԿ-ական մեր զրուցակիցը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ